National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.11.2022
Պետք է հասնել նրան, որ դեղերը ՀՀ-ում լինեն մատչելի, հասանելի եւ որակյալ. դեղերի շրջանառության վերահսկման վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
1 / 11

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Հայ նյարդաբանների բժշկական ասոցիացիայի, Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի եւ հիվանդների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից ստացել էր գրություն՝ Հայաստանում կեղծ դեղերի շրջանառության վերահսկման վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար: Դեղերի պատշաճ պահպանման եւ տեղափոխման խնդիրներն ու դրանց վերահսկողությունը, օրենսդրական խոչընդոտներն ու առկա բացերին վերաբերող հարցերը մշտապես օրենսդիրի ուշադրության կենտրոնում են: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Քննարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին, որին մասնակցել են ներկայացուցիչներ Առողջապահության նախարարությունից, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, պատգամավորներ եւ փորձագետներ:

Բժշկական ասոցիացիաների ղեկավարներն իրենց մտահոգությունն են հայտնել տարբեր ճանապարհներով դեղորայքների ներկրման վերաբերյալ: Կարեւորվել է համապատասխան օրենսդրական դաշտի առկայությունը, ինչը հնարավորություն կընձեռի վերահսկողություն իրականացնել դեղերի շուկայի նկատմամբ՝ հնարավորինս բացահայտելով անորակ, կեղծ ժամկետանց դեղերի շրջանառությունը: Քննարկվել են նաեւ դեղորայքային շուկան վերահսկող արդյունավետ մեխանիզմներ մշակելուն վերաբերող հարցեր, կարեւորվել է քաղաքացիների իրազեկումը:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ ամենօրյա իրականացվող աշխատանքների, օրենսդրական փոփոխությունների, կանոնակարգումների արդյունքում պետք է հասնել նրան, որ դեղերը ՀՀ-ում լինեն մատչելի, հասանելի եւ որակյալ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am